Fastex Հայաստանի Գավաթի եզրափակիչին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է անակնկալ մատուցել մասնակից ակումբներին` «Ուրարտուին» և «Շիրակին»։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր Fastex Հայաստանի գավաթը «հյուրընկալվել էր» «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։
«Ակումբի մանկապատանեկան թիմերի սաները հնարավորություն ունեցան մոտիկից տեսնել գավաթը և լուսանկարվել։
Միջոցառմանը, որին ներկա էին նաև ՀՖՖ դեսպան Խորեն Լևոնյանը և ֆրիսթայլեր Հայկ Աղաքարյանը, անցավ զվարճալի և ջերմ մթնոլորտում։ Կիրակի՝ մայիսի 7-ին, գավաթը կհյուրընկալվի նաև Գյումրիում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մանրամասները՝ ՀՖՖ տեսանյութում։