«Բարսելոնան» առաջին տրանսֆերային առաջարկը կատարեց «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար: Այդ մասին հայտնում է Football-italia-ն՝ մեջբերելով որպես աղբյուր FCInterNews-ին։
Կատալոնացիները միլանյան ակումբին առաջարկել են հարձակվողի համար 70 միլիոն եվրո և երկու խաղացող ՝ կիսապաշտպան Արտուրո Վիդալին և պաշտպան Նելսոն Սեմեդուին :
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է Մարտինեսին վճարել յոթ միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: Այս գումարը ավելի քան երեք անգամ ավելի է «Ինտերի» խաղացողի ներկայիս աշխատավարձից: Նաև հարձակվողի համար «Բարսան» կտրամադրի է հավելյալ բոնուսային վճարումներ: