«Սյունիք» ՖԱ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտե, քանի որ այսօր կայացած Առաջին խմբի «Գանձասար» — «Սյունիք» խաղում տանտերերը խախտել են ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների անցկացման կանոնակարգ 2022/23-ի Գլուխ 8-ի 30․11 կետը՝ խաղադաշտում մրցակցի կազմում միաժամանակ գտնվել է օտար երկրի ՎԵՑ քաղաքացի (թույլատրվում է առավելագույնը ՀԻՆԳ)։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Հանդիպման սկզբում խաղադաշտում «Գանձասարը» ունեցել է օտար երկրի ՉՈՐՍ քաղաքացի՝ N3. Օֆոեկե Չիբուիկե Էմմանուել, N25. Օմար Սանսուր, N21. Յուզուկի Միյաջիմա, N15. Սալեհ Նասր Սալեհ Ահմեդ Սալեմ։
Երկրորդ խաղակեսի 20-րդ րոպեին N17 Տիգրան Այունցին փոխարինել է N14 Խալիա Հագգագը Խալիլ Էլնոուբը, 26-րդ րոպեին N23 Դավիթ Փարեմուզյանին փոխարինել է N26 Ֆայե Ուսմանը։ Մրցակիցն արդյունքում ունեցել է խաղադաշտում օտար երկրի ՎԵՑ քաղաքացի։ Մրցակիցը երրորդ փոփոխությունը կատարել է երկրորդ խաղակեսի 28-րդ րոպեին՝ N15 Սալեհ Նասրին փոխարինել է N8 Էրիկ Պետրոսյանը։
«Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ն միջնորդություն է ներկայացրել ՀՖՖ կարգապահական եւ էթիկայի կոմիտե՝ ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգ 2022/23-ի Գլուխ 8, 30.11 կետի համաձայն «Գանձասար» թիմին շնորհել տեխնիկական պարտություն 0։3 հաշվով, «Սյունիք» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ՝ 3։0 հաշվով»,-ասված է հայտարարությունում։