«Վանի» գլխավոր մարզիչ Ումբերտո Վիվանին հեռացել է, կամ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է լրագրող Սուրեն Մելիքսեթյանը:
«Վերջին օրերի ընթացքում այս փոփոխությունը օր օրի հասունանում էր։ Չարենցավանցիների ղեկը ժամանակավոր կստանձնի մեկ այլ մարզիչ, որն իմ տեղեկություններով թիմի մարզչական շտաբի հետ էր աշխատում մինչև Վիվիանիի հեռանալը, կամ հեռացվելը»,- գրել է Մելիքսեթյանը։
Նշենք՝ «Վանը» 30 խաղից հետո 34 միավոր ունի իր ակտիվում և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: