«Բարսելոնայի» կիսապաշտպան և ավագ Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Լա լիգայի 33-րդ տուրի «Օսասունայի» հետ խաղում տարած հաղթանակը (1:0), ինչպես նաև խոսել իր ապագայի մասին։
«Առաջին խաղակեսում մենք լավ չգործեցինք։ Նրանք փակվել էին պաշտպանությունում, և դա մեզ զարմացրեց։ Ու թեև ի վերջո արդյունավետ չգործեցինք, այնուամենայնիվ գոլը խփվեց։
Խաղերի արդյո՞ւնքը։ Մենք շատ լավ մրցաշրջան անցկացրինք։ Մենք ուժեղ թիմ էինք, և շատ հանդիպումներ չոր ստացվեցին: Ու թեև երբեմն մեզ համար դժվար էր հանդիպում հաղթանակի հասնելը, մենք արժանի էինք դրան։
Իմ ապագա՞ն։ Այն ինձ համար քիչ թե շատ պարզ է։ Հիմա մի քանի հանգստյան օր ունենք, և երբ վերադառնամ, որոշում կկայացնեմ։ Երբ վերադառնամ, կխոսեմ մարզչի հետ և կտեղեկացնեմ իմ որոշման մասին»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Բուսկետսի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։