«Ուրարտուի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի՝ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Վանի» հետ հանդիպման հետխաղային ասուլիսը։ Երևանյան ակումբը Չարենացավանում կայացած խաղում հաղթել էր 5։0 հաշվով։
«Ես կարծում եմ, որ արժանիորեն հաղթեցինք։ Մենք, այսպես ասած, բացեցինք խաղը, սակայն 1։0 հաշվի ժամանակ մրցակիցը չէր բացվում և փորձում էր հակագրոհել։ Մենք վերահսկում էինք այդ տեղափոխության հատվածը, խփեցինք 2-րդ գոլը, ինչից հետո մրցակիցը բացվեց, որից հետո ավելի հեշտ դարձավ և մենք կարողացանք գոլային պահեր ստեղծել ու իրացնել»,- ասել է Գունկոն հետխաղային ասուլիսի ժամանակ։
Ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև։
«Ուրարտուն» 30 խաղից հետո 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։