Fastex ՀՊԼ 30-րդ տուրում «Վանը» ընդունել էր «Ուրարտուին» և 0:5 հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Խուրցիձեն:
Երկրորդ կեսում իսկական գոլային հրավառություն սկսվեց ու հյուրերը ևս 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. աչքի ընկան Մարգարյանը, Մոռելոն (ինքնագոլ), Պոլյակովն ու Սաբուան:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 70 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վանը» միավորով 34 միավորով 5-րդ տեղում է: