«Միլանը» հետաքրքրված է «Շեֆիլդ Յունայթեդի» հարձակվող Իլիման Նդիայեի ծառայություններով:
«Բայերի» խաղացող Մուսա Դիաբին համարվում է «ռոսոներիների» հարձակման գծի ուժեղացման առաջնահերթ տարբերակ: Սակայն տրանսֆերի բարձր արժեքը և խաղացողի համար մրցակցությունը միլանցիներին ստիպում են այլընտրանքային տարբերակներ փնտրել: Այս պահին այս հարցով որոշում չի կայացվել։
Ընթացիկ մրցաշրջանում Լիգայի 43 խաղում Նդիայեն դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը նաև այլ անգլիական ակումբ տեղափոխվելու հնարավորություն ունի: