Ապրիլի 22-ին Երևանում կայացել է Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացրել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Առաջնությանը մասնակցել են 15 պետությունների պատվիրակություններ՝ իրենց հավաքականներով։
Մրցաշարում Հայաստանի հավաքականը գրանցեց փայլուն հաջողություններ՝ ընդհանուր առմամբ նվաճելով 42 մեդալ՝ 12 ոսկե, 10 արծաթե, 20 բրոնզե։
Մեդալային հաշվարկով 15 երկրների շարքում Հայաստանը լավագույնն էր մրցաշարում։