Հոլիվուդյան դերասաններ Ռայան Ռեյնոլդսին և Ռոբ ՄաքԷլհենիին պատկանող «Ռեքսհեմ» ակումբը դարձավ Անգլիայի 5-րդ լիգայի չեմպիոն։
Ապրիլի 22-ին «Ռեքսհեմը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Բորեհեմ Վուդին» (3:1) և երաշխավորեց չեմպիոնությունը Ազգային լիգայում՝ Անգլիայի հինգերորդ դիվիզիոնում:
2023/24 մրցաշրջանում «Ռեքսհեմը» հանդես կգա չորրորդ դիվիզիոնում` 2-րդ լիգայում (ԱՊԼ-ից, Չեմպիոնշիփից ու 1-ին լիգայից հետո)։
Թիմն առաջին անգամ կխաղա այդ լիգայում 2008 թվականից ի վեր։