Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը մրցագորգը տրամադրվել է կադետներին /14-16 տարեկաններ/:
Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալին արժանացել է 53 կգ քաշային Նարեկ Սիմոնյանը՝ եզրափակչում առավելության հասնելով FIAS դրոշի տակ հանդես եկող Իսմայիլ Մախոժևի նկատմամբ:
Գերծանր /+88/ քաշային Դավիթ Բարսեղյանը ևս դուրս է եկել եզրափակիչ, սակայն ոսկե մեդալի համար պայքարում զիջեկ է Դենիս Կուլիգինին և բարարվել արծաթե մեդալով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից հաջող ելույթներ են ունեցել և բրոնզե մեդալների արժանացել Սամվել Դանիելյանը /46 կգ /, Անդրե Սարդարյանը /58 կգ/, Գոռ Աղասարյանը /79 կգ/:
Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է Իսրայելում: Տարբեր տարիքային խնբերում հանդես եկող մեր մարզիկները այս պահի դրությամբ նվաճել են 3 ոսկի, 3 արծաթ, 8 բրոնզ և ընդհանուր մեդալային հաշվարկով զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը:
Վաղը՝ ապրիլի 23, պայքարի կելնեն պատանիները: