Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ադրբեջանի պետական դրոշը հրկիզած ոճաբան Արամ Նիկոլյանի նկատմամբ: Այդ մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալությանը հղում կատարելով՝ հայտնում Ազատությունը:
Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, «Ադրբեջանի քաղաքացիների դեմ ուղղված այդ հանցանքը կատարվել է ազգային ատելության հողի վրա և ուղղված է Ադրբեջանի դեմ ատելության հրահրմանը և ազգային արժանապատվության ոտնահարմանը»:
Հայաստանի ներքին գործերի նախարարության լրատվական բաժնից հայտնել են, որ ոստիկանության ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյում Նիկոլյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա: