«Տոտենհեմը սահմանել է հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային գումարը:
Ինչպես հայտնում է Daily Express-ը, այս ամառ ակումբը 29-ամյա խաղացողի համար կպահանջի 99 մլն եվրո:
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը Քեյնին համարում է խաղացող, ով կարող է թիմի հետ հաղթել Չեմպիոնների լիգան, նրա ձեռքբերումն առաջնահերթություն է։
Քեյնի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2023/24 մրցաշրջանի ավարտին։ Ֆուտբոլիստը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2011 թվականի հունվարից։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը Պրեմիեր լիգայում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։