Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը մարմնամարզության Եվրոպական ֆեդերացիային տված հարցազրույցում կիսվել է տպավորություններով՝ Թուրքիայում նվաճած ոսկե մեդալից հետո.
-Քեզ գիտենք որպես հենացատկի վարպետ, բայց առաջին անգամն է, որ այս վարժությունում ոսկե մեդալ ես նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ի՞նչ զգացողություններ ունես:
-Իհարկե, շատ ուրախ եմ: Այո, ճիշտ եք՝ առաջին ոսկին էր: Դժվար էր, բայց ուրախ եմ, որ ինձ մոտ ստացվեց անել այն, ինչ ես կարողանում եմ անել: Շատ ուրախ եմ:
-30 տարեկանում աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն ես:
-Մարմնամարզությունում փոխվել են կանոնները և դրանք ինձ թույլ են տալիս արդյունքներս բարելավել: Այսինքն եթե մեկ ցատկը շատ լավ կատարեմ, կարող եմ հավակնել լավ արդյունքների:
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն ավելի վաղ նվաճել էր նաև 2021 թվականին, բայց նժույգթափեր վարժությունից: