Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանն այսօր դարձավ Եվրոպայի չեմպիոն հենացատկ վարժությունում։
Քիչ առաջ կայացավ մեդալների պարգևատրման արարարողությունը: Տեսանյութը՝ ստորև.
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել, իսկ երեկ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում:
Իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վահագն Դավթյանը երեկ զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը օղակներ վարժությունում։