Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Վահագն Դավթյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը օղակներ վարժությունում։
Մեր մարզիկը վաստակել է 14,733 միավոր։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արթուր Ավետիսյանը 14,433 արդունքով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը, չորրորդ տեղն էր զբաղեցրել։ Այսօր Արթուրը նաև երրորդ տեղն էր զբաղեցրել նժույգ թափեր վարժությունում՝ դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր։