ԱՊԼ-ի 28-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալել էր Վուլվզին։
Խաղն անցավ գերհետաքրքիր պայքարում։ 13-րդ րոպեին Բերգվինն առաջ մղեց տանտերերին։ Մրցակցի պատասխանը շատ չուշացավ․ 27-րդ րոպեին Դոհերտին խփեց պատասխան գնդակը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին Սերժ Օրյեն ևս մեկ անգամ առաջ մղեց Մոուրինյոյի թիմին։
Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին Ժոտան կրկին հավասարեցրեց հաշիվը՝ 2։2։ 73-րդ րոպեին խաղում առաջին անգամ հաշվի մեջ անցավ Վուլվզը։ «Տոտենհեմը» մնացած ժամանակահատվածում չկարողացավ փրկել խաղն ու պարտվեց 2-3 հաշվով։
Այս տուրից հետո «Տոտենհեմը» 40 միավորով նահանջեց 7-րդ հորիզոնական, իսկ Վուլվզը 42 միավորով բարձրացավ 6-րդ տեղ։