Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ֆեյենորդը» հյուրընկալել էր «Ռոմային»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով հաշվով։
Խաղի միակ գոլը խփեց Մատս Վիֆերը՝ աչքի ընկնելով 54-րդ րոպեին։
«Ռոմայի» կազմում 26-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Պաուլո Դիբալան։ 58-րդ րոպեին էլ հանդիպումը չկարողացավ շարունակել Տեմի Աբրահամը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 20-ին։