54 կգ քաշային բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի մարզիչ, ԵՕՀՊՄ քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում երեկ կատարած գրառմամբ հայտնել է, որ դադարեցրել է հացադուլը, որը մեկնարկել էր ապրիլի 5-ից՝ ի նշան բողոքի:
«Ընտանիքիս, իմ սան Հենրիկ Սահակյանի հորդորով ավարտում եմ հացադուլը։ Ես տեր եմ իմ սաներին և իմ բռնցքամարտին։ Առողջ մնացեք: Մնացյալը կասենք ռինգում»,- գրել է Սամվել Պողոսյանն ու տեղեկացրել, որ գտնվում է տանը և առողջական խնդիրներ չունի:
Հիշեցնենք՝ Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ն այսօր հրապարակել է Սահակյանի գործով Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը: Ըստ որոշման՝ Սահակյանը որակազրկվել է 3 տարով: