Այսօր Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։
Հանդիպման առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին 2-0 հաշվով․ աչքի էին ընկել Եդիգարյանն (11մ) ու Ուստինովը։
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտը» հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր․ Արթուր Քարտաշյանը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Հանդիպման ամենավերջին ավելացված րոպեներին Մովսեսյանը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Այսպիսով՝ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 45 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վանը» 30 միավորով 5-րդն է։