27-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը գոլի հեղինակ է դարձել իր նոր թիմի՝ ղազախական «Մակտարալի» կազմում։
Ֆուտբոլիստը Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի՝ «Կասպիյի» դեմ խաղում է աչքի ընկել խփած գնդակով։ Նա առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին 11-մետրանոցից կատարած դիպուկ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրել հաշիվը՝ 1-1։
Երկրորդ կեսում «Մակտարալը» ևս երկու գոլ է խփել և 3-1 հաշվով կամային հաղթանակ տարել։ Պետրոս Ավետիսյանն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Արամ Հայրապետյանը։ Ի դեպ, սա «Մակտարալի» առաջին հաղթանակն էր Ղազախստանի նոր մեկնարկած առաջնությունում։
Նշենք՝ Ավետիսյանը երկրորդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ է դառնում «Մակտարալի» կազմում։ Նախորդ տուրում էլ նա գրավել էր «Ակսուի» դարպասը (1-2)։
Անցկացրած 5 խաղերից հետո «Մակտարալը» առաջին 3 միավորն է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։ «Կասպիյը» ոչ մի միավոր չունի և գտնվում է վերջին՝ 14-րդ տեղում։