50 տարի առաջ այս օրը՝ ապրիլի 7-ին, մեկնարկեց 1973թ. ԽՍՀՄ առաջնությունը: Առաջին տուրում «Արարատը» 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ: Այս մասին վերհիշել է Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով խաղի մանրամասները․
Երևան. «Հրազդան» մարզադաշտ, ապրիլի 7, 18 աստիճան. 64000 հանդիսական, Տուր 1
«Արարատ» Երևան – «Դինամո» (Կիև) 3:1 (2:1)
Գոլերը՝ 0:1 Բլոխին 6, 1:1 Արկադի Անդերասյան 34, 2:1 Նիկոլայ Ղազարյան 42, 3:1 Արկադի Անդրեասյան 84
«Արարատ»․ Ալյոշա Աբրահամյան, Սանասար Գևորգյան, Արկադի Հարությունյան, Ալեքսանդր Կովալենկո, Նորայր Մեսրոպյան, Արկադի Անդրեասյան, Արմեն Սարգսյան (Սերգեյ Պողոսյան, 25), Լևոն Իշտոյան, Նազար Պետրոսյան, Հովհաննես Զանազանյան(ա), Նիկոլայ Ղազարյան։