«Արարատ-73»-ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանը ներկա չէր գտնվել թիմի փառահեղ հաղթանակի 50-ամյակին նվիրված միջոցառմանը:
Փոխարենն այսօր նրան այցելել էին «Արարատի» գործադիր տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանն ու ակումբի մամուլի բաժնի ղեկավար Դավիթ Գալստյանը:
Նրանք Նիկոլայ Ղազարյանին հանձնեցին ֆոտոցուցահանդեսում ցուցադրված իր լուսանկարներից և մաղթեցին քաջառողջություն՝ պայմանավորվելով հետագայում կրկին հանդիպել:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Ղազարյանն «Արարատում» է խաղացել 1965-ից 1976 թվականներին՝ թիմի կազմում անցկացրած 298 խաղում դառնալով 67 գոլի հեղինակ: Նա 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն է և 1973 ու 1975 թվականների գավաթակիր: