«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաժանվել կիսապաշտպան Դոնի վան դե Բեկից, հայտնում է Football Insider-ը:
2020 թվականին ակումբին միանալուց ի վեր 25-ամյա խաղացողը չի կարողացել ամրապնդվել անգլիական թիմի հիմնական կազմում: Եվ քանի որ «Այաքսը» հետաքրքրված է նրա հետ պայմանագիր կնքելու հարցում, սպասվում է, որ հոլանդացին ամռանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ընթացիկ մրցաշրջանում Վան դե Բեկը անգլիական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում: Վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։