Չավին Մադրիդի «Ռեալին» ֆավորիտ է համարում «Բարսելոնայի» հետ առաջիկա խաղում, չնայած Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի առաջին խաղում տարած հաղթանակին։
«Մեր նշաձողը Սուպերգավաթի խաղն է և Լա Լիգայի տնային խաղը: Բայց «Ռեալն»՝ Իսպանիայի գործող չեմպիոնն է ու Չեմպիոնների լիգայի հաղթողը։ Մենք կփորձենք գերակայել, բայց դա հեշտ չի լինի։ Առաջին խաղում 1-0 հաշվով հաղթանակը շատ լավ արդյունք է։
Ես այնպիսի զգացում ունեմ, որ երկու հանդիպումից հետո «Ռեալին» մրցաշարից դուրս թողնելը շատ դժվար է։ Որքա՞ն ժամանակ է անցել, ինչ նրանք պարտվել են երկխաղյա դիմակայությունում: Դրա համար ես ֆավորիտ եմ համարում «Ռեալին»՝ չնայած «Բարսայի» 1-0 հաշվով հաղթանակին»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչին Marca-ն:
Վաղը՝ ապրիլի 5-ին, «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» կանցկացնեն Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը։