Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին»։
Տանտերերի միակ գոլը խփեց Կարեն Մելքոնյանը՝ 37-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո Գունկոյի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 62 միավորով: «Ալաշկերտը» 42 միավորով 4-րդն է։