Այսօր Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»։
Առաջին խաղակեսից հետո տանտերերը երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ իր հաշվին դուբլ ձևակերպեց Վիլֆրեդ Էզան։
Երկրորդ խաղակեսում Արթուր Սերոբյանը ևս մեկ անգամ գրավեց հյուրերի դարպասը՝ լուսատախտակին գրանցելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-0։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» իր ակտիվում ունի 56 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ Թիմը երեք միավորով է հետ մնում առաջատար «Ուրարտուից», որն այսօր սեփական հարկի տակ կհանդիպի «Ալաշկերտի» հետ։ «Նոան» 18 միավորով 9-րդն է։
Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Լեռնային Արցախին», իսկ «Նոան» սեփական հարկի տակ կընդունի «Շիրակին»։