Բունդեսլիգայի 24-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել է «Բավարիային»։
Խաղի արդեն 2-րդ րոպեին Մյուլլերի փոխանցումից հետո Գնաբրին առաջ մղեց հյուրերին՝ առաջնությունում խփելով իր 12-րդ գնդակը: 7-րդ րոպեին աչքի ընկավ նաև Ֆելիպե Կոուտինյոն՝ տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով մեծացնելով իր թիմի առավելությունը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղին չի մասնակցում վնասվածքի պատճառով: