«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի մասին իր կարծիքով։
««Ռոման» Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչում է, Ա Սերիայում 5-րդն է և կարող է հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում, որը մրցաշրջանի նպատակն է: Հուսով եմ, որ նրանք կկարողանան որքան հնարավոր է հեռու գնալ Եվրոպա լիգայում։
Մարդիկ ասում են, որ Մոուրինյուի ֆուտբոլը չափազանց պաշտպանողական է, բայց ճշմարտությունն այն է, որ մարդիկ միշտ խոսելու են միայն խոսելու համար: Գլխավորը արդյունքներն են, իսկ լավ, թե վատ խաղալը երկրորդական է»,- ասել է Տոտտին Sky Sports-ին տված հարցազրույցում:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում հռոմեացիները (47 միավոր) 5-րդ տեղում են՝ 1 միավորով զիջելով 4-րդ տեղում գտնվող «Միլանին»։