Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանի կինը՝ Աստղիկը, հատուկ ժամանել է Հայաստան ամուսնու խաղին հետևելու համար:
Այս մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում.
«Մեր ամբողջ թիմը հավաքվեց Երևանում՝ հանուն այս խաղի: Շատ էմոցիաներ, ծիծաղ, բացականչություններ (հավանաբար՝ առավոտյան ձայններս կտրված կլինի), բայց չենք տխրում պարտության համար, հպարտ ենք մեր տղաներով և երկրպագուներով, որոնք եզրափակիչ սուլիչից հետո ավելի բարձր էին աջակցում հավաքականին:
Թերևս, պատմական օր էր»,- գրել է Բայրամյանի կինը:
View this post on Instagram