Հայաստանի հնգակի չեմպիոն և 7-ակի գավաթակիր Դավիթ Մանոյանը կարիերա կշարունակի Չարենցավանի «Վանում»:
Նոր թիմում ֆուտբոլիստը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք՝ 32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Արարատն» էր, որին միացել էր 2020-2021 թվականների մրցաշրջանից առաջ և հանդես եկավ մինչև այս տարվա փետրվար:
Բոլոր մրցաշարերում նա «Արարատի» կազմում անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։