Հայաստանի հավաքականի և «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը կիսվել է իր տպավորություններով երեկ կայացած հանդիպումից հետո։
Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը երեկ սեփական հարկի տակ ընդունել էր Թուրքիայի թիմին և 1-2 հաշվով պարտություն կրել: Հանդիպման մանրամասներն՝ այստեղ։
«Հանդիպումն առաջին հերթին զգացմունքային ստացվեց, և, ցավոք, մեր կողմից թերագնահատման զգացողություն առաջացրեց: Նոր մարզիչը իր տեսլականն ու կարգուկանոնն է բերում թիմ, կարծում եմ՝ դա երևում է նաև դրսից։ Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի, և մենք պետք է հնարավորինս արագ և լավագույնս յուրացնենք նոր սկզբունքները։
Ես շնորհակալ եմ Ալեքսանդր Պետրակովին ընձեռած հնարավորության համար, նա մեզ ասաց․ «Հայ խաղացողների շատ սերունդներ կերազեին մեր տեղում լինել», և դա իսկապես այդպես է։
Իմ հերթին, փորձեցի խաղալ այնպես, ինչպես կարող եմ: Այդուհանդերձ, երկար ընդմիջումից հետո սովորականից շատ ավելի բարձր մակարդակում խաղալը հեշտ չէ»,- մեջբերում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: