18-ամյա կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանը, ով հանդես է գալիս «Կրասնոդար-2»-ի կազմում, կիսվել է Հայաստանի հավաքականում իր նորամուտի տպավորություններով։
«Շատ հպարտ եմ, որ կարողացա մասնակցել այսպիսի մեծ, շատ նշանակալից հանդիպման։ Իսկ Հայաստանի հավաքականի երկրպագուները պարզապես հիանալի են: Այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում և զգում:
Սա մեծ երջանկություն է։ Պարզապես պետք է դա ընդունել որպես հնարավորություն։ Եվ այսքանը: Փորձառու տղաներն ինձ ոգևորեցին, ասացին, որ միայն ֆուտբոլ խաղամ»,- մեջբերում է Հարությունյանին Спорт-Экспресс-ը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կազմում երեկ իրենց նորամուտը նշեցին Նաիր Տիկնիզյանը, Գեորգի Հարությունյանը և Ուգոչուկվու Իվուն։