Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց Թուրքիային։ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանն իր կարծքին է հայտնել այսօր կայացած հանդիպման վերաբերյալ։
«Կհամաձայնվեք ինձ հետ՝ մենք նրանցից ավելի շատ գոլային պահեր ունեինք, ուղղակի պետք է օգտագործեինք այդ պահերը, սառնասիրտ լինեինք։
Պաշտպանության գծում, ճիշտն ասած, խնդիրներ ունեինք, Ստյոպան վնասվածք ուներ, փոխարինվեց։ Ժորան (Գեորգի Հարությունյան, խմբ․) առաջին անգամ էր միջազգային հանդիպում անցկացնում։ Ստյոպան, Ժորան ու Կամոն իրենց գործն արեցին։ Ուղղակի պետք էր ուշադիր լինել պաշպանությունում, պետք էր ավելի վստահ խաղալ։
Մարզիչն ասաց, որ սա պարտվելու խաղ չէր, նվազագույնը պետք է ոչ-ոքի խաղայինք: Բայց սա առաջին խաղն էր, դեռ ունենք հանդիպումներ Խորվաթիայի և Ուելսի պես հավաքականների հետ, մեկ խաղ էլ դեռ ունենք թուրքերի հետ, հուսով ենք՝ կարող ենք ամեն ինչ ուղղել։
Մենք երկրպագուների համար ենք խաղում։ Հայաստանի հավաքականում մենք նրանց համար ենք խաղում, մեր ազգի համար ենք խաղում։ Այսօր անմոռանալի մթնոլորտ էր խաղադաշտում, ցավոք, չկարողացանք ուրախացնել երկրպագուներին»,- ասել է Հարոյանը խաղից հետո։