Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի՝ Թուրքիայի դեմ այսօր կայանալիք խաղից առաջ FAF-ը դիմել է արևելյան տրիբունայում նստող երկրպագուներին։
«Սիրելի՛ երկրպագուներ, արևելյան տրիբունայի աթոռներին փակցված են թղթեր, որոնք պարզելու դեպքում ստանալու ենք հսկա եռագույն ամբողջ տրիբունայով։
Խնդրում ենք թղթերը պարզել ուղիղ` ֆուտբոլիսների դաշտ մտնելուն պես և պահել մինչև օրհներգների ավարտը։
Կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում 17։00։ Երթը կմեկնարկի 18։00-ին։
Հաղթական օր բոլորիս»,- ասված է հաղորդագրության մեջ։