Անդրեյ Տալալաևը հեռացել է «Տորպեդոյից»։
Ակումբն ու 50-ամյա մասնագետը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Տալալաևը մոսկովյան թիմի գլխավոր մարզիչն էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա գլխավորությամբ «Տորպեդոն» անցկացրել է 12 հանդիպում՝ 9 պարտություն, 2 ոչ-ոքի և 1 հաղթանակ։
«Մենք շնորհակալություննենք հայտնում Անդրեյ Վիկտորովիչին համատեղ աշխատանքի համար։ Մեծ ջանքեր են գործադրվել ֆուտբոլիստներին մարզելու, թիմն ու ակումբը զարգացնելու համար։ Անդրեյ Վիկտորովիչին սրտանց մաղթում ենք մարզչական կարիերայի հաջող շարունակություն։ Շուտով հայտնի կդառնա նոր գլխավոր մարզչի անունը»,- ասել է ակումբի նախագահ Յարոսլավ Սավինը։
ՌՊԼ-ի 20 տուրից հետո «Տորպեդոն» վաստակած 8 միավորով մրցաշարային աղյուսակում 16-րդն է։
2022 թվականի սեպտեմբերին նա լքել էր «Ախմատի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Տալալաևը գլխավորել է Երևանի «Փյունիկը» 2018-2019 թթ․ մրցաշրջանում։