«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի վերադառնա «Ռեալ», որը գլխավորել է 2010-ից 2013 թվականներին։
Marca-ի տեղեկություններով՝ «արքայական ակումբի» ղեկավարությունը բացառում է պորտուգալացի մասնագետի վերադարձը։
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ Մոուրինյուն կարող է Մադրիդի «Ռեալում» փոխարինել Կարլո Անչելոտիին․ իտալացի մասնագետը կարող է հեռանալ թիմից մրցաշրջանի ավարտից հետո: Սակայն, ըստ աղբյուրի, այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն ժամանակին «Ռեալի» հետ նվաճել է բոլոր տիտղոսները ներքին առաջնությունում: Չեմպիոնների լիգայում պորտուգալացի մասնագետը երեք անգամ անընդմեջ թիմի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ։