Կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է 34 տարեկանում ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Ֆուտբոլիստը հրաժեշտի նամակ է հրապարակել սոցիալական ցանցերում՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր օգնել են իրեն ֆուտբոլում հաջողությունների հասնել։
Օզիլը հանդես է եկել «Շալկե 04»-ում, «Վերդերում», «Ռեալում», «Արսենալում», «Ֆեներբախչեում», «Ստամբուլ Բաշակշեհիրում»:
Օզիլը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում՝ դառնալով 2014 թվականին Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության հաղթող։