Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է թիմի ներկայիս ավագ Լիոնել Մեսսիի հնարավոր մասնակցության մասին Աշխարհի հաջորդ առաջնությանը, որը կկայանա 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։
«Լեոն լավ է, նա այստեղ է՝ որպեսզի խաղա: Մենք կշարունակենք նրան հրավիրել հավաքական, քանի դեռ նա այլ որոշում չի կայացրել։
Եվ նույնիսկ եթե նա փոխի իր որոշումը, ես կփորձեմ համոզել նրան»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Գարնանային ուսումնամարզական հավաքի շրջանակում Արգենտինայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Պանամայի և Կյուրասաոյի հավաքականների հետ։
Լիոնել Մեսսին Արգենտինայի հավաքական է հրավիրվում 2005 թվականից և հանդիսանում է ազգային թիմի լավագույն ռմբարկուն։ Հավաքականի հետ նա հաղթել է 2022 թվականին Կատարում կայացած Աշխարհի առաջնությունը և ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող։