Հետաքրքիր դեպք է տեղի ունեցել հոլանդական ֆուտբոլի ութերորդ ուժեղագույն դիվիզիոնի «Վենհյուիզեն»-«Վիտես-63» խաղում։
Հենց խաղի ժամանակ խաղադաշտում հանկարծակի հայտնվել է սպիտակ սկուտեր, որի ղեկին մի դժգոհ տղամարդ էր։ Նա շրջել է խաղադաշտում, խաղացողների հետ ինչ-որ բան խոսել, հետո լքել խաղադաշտը։
Ինչպես պարզվել է ավելի ուշ, դա տեղի բնակիչներից մեկն էր, տեղի ձիաբուծարանի սեփականատերը։ Ֆուտբոլասերների կողմից արձակված ճայթրուկների և աղմուկի պատճառով նրա ձիերը ֆերմայում սկսել են իրենց անհանգիստ պահել:
Այդ ամենը ստիպել է տղամարդուն անմիջապես նստել ղեկին, մեկնել խաղադաշտ՝ հայտնելու իր դժգոհությունը: