Ավստրիական «Ալտախն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Միրոսլավ Կլոզեին պաշտոնանկ անելու մասին։
«Վերլուծությունների ընթացքում մենք եկանք այն եզրակացության, որ թիմին անհրաժեշտ է նոր ազդակ՝ բարձրագույն դիվիզիոնում տեղը պահպանելու մեր նպատակին հասնելու համար», – ասել է ակումբի սպորտային տնօրեն Գեորգ Ֆեստետիկսը` մեկնաբանելով Կլոզեի պաշտոնանկությունը։
«Ալտախում» աշխատանքը Կլոզեի առաջին փորձն էր որպես գլխավոր մարզիչ: Նա ակումբը գլխավորում էր 2022 թվականից։ 22 տուրից հետո «Ալտախը» Ավստրիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է։