Քիչ անց՝ Երևանի ժամանակով 21։00-ին, կմեկնարկի Իտալիայի Ա Սերիայի 27-րդ տուրի «Լացիո» – «Ռոմա» հանդիպումը։
Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։
«Լացիո» – Պրովեդել, Մարուշիչ, Կասալե, Ռոմանյոլի, Հյուսայ, Միլինկովիչ-Սավիչ, Կատալդի, Լուիս Ալբերտո, Պեդրո, Ֆելիպե Անդերսոն, Զականի։
«Ռոմա» – Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Զալևսկի, Քրիստանտե, Վեյնալդում, Սպինացոլա, Դիբալա, Պելեգրինի, Բելոտի։
«Լացիոն» 49 միավորով 3-րդն է, իսկ «Ռոման»՝ 47 միավորով 4-րդը։