Ըստ իտալական Corriere dello Sport-ի՝ Խվիչա Կվարացխելիան լրջորեն հետաքրքրել է ՊՍԺ-ին։ Ֆրանսիական ակումբը ամռանը ծրագրում է ձևակերպել վրացի ֆուտբոլիստի տրանսֆերը։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ ֆուտբոլիստի համար կարող է հատկացնել 180 մլն եվրո։
Փարիզում կարծում են, որ այս գումարը, անկասկած, կհետաքրքրի «Նապոլիին»: Նեապոլիտանացիները 10 միլիոն եվրոյով խաղացողին գնել են 2022 թվականի ամռանը։
Կվարացխելիան ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրած 29 խաղում 26 գոլային արդյունավետ գործողություն է կատարել: Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: