Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլի»-«Այնտրախտ» պատասխան հանդիպումն ավարտվեց իտալական ակումբի՝ 3-0 հաշվով հաղթանակով:
Դուբլի հեղինակ դարձավ Օսիմհենը (45+2, 53), մեկ անգամ էլ աչքի ընկավ Զիելինսկին՝ 11-մետրանոցից (64):
Հիշեցնենք, առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր 2-0 հաշվով և դիմակայության ընդհանուր 5-0 հաշվով հաղթնակով հաջորդ փուլում է: