Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ի 1/16 եզրափակչի՝ «Գենտի» հետ Բելգիայում կայացած խաղում մեծ աջակցություն է ստացել հայ երկրպագուների կողմից: Այդ խաղում, հիշեցնենք, Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Ռոման» ոչ-ոքի՝ 1:1 ավարտելով հանդիպումը երկու խաղերի արդյունքում դուրս է եկել հաջորդ փուլ:
Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են հայ երկրպագուները խաղից հետո վանկարկում Մխիթարյանի անունը: Հենրիխը մոտենում է երկրպագուներին, ինքնագրեր բաժանում ու լուսանկարվում նրանց հետ:
Լուսանկարներից մեկում Մխիթարյանը ՖԱՖ-ի բելգիահայ անդամ Սպարտակի հետ է, որը ԵԼ-ի «Արսենալ»-«Քարաբաղ» խաղում ակցիա էր իրականացրել՝ դաշտ ներխուժելով Արցախի դրոշով ու Մոնթեի լուսանկարով շապիկով:
