Քամբեքների սպասումով․ իրավիճակը ՉԼ-ի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերից առաջ — Armsport.am
13.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

    Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

    Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

    Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

    Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

    Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

    Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

    Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

            Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

            Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

            Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

            Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

            Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

            Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

            Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Արսեն Հարությունյանը ներկա է եղել Նոայի չեմպիոնական խաղին

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Քամբեքների սպասումով․ իրավիճակը ՉԼ-ի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերից առաջ

                  ArmSport-ի դիտակետում, Անգլիա, Գերմանիա, Թոփ, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  07.03.23 / 15:58
                  0

                  Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները լի են ինտրիգներով․ կկարողանա՞ առաջին խաղում հաղթած թիմը պահել հաղթական հաշիվը, թե՞ հակառակորդը քամբեք կգրանցի, կամ գուցե լրացուցիչ ժամանակ լինի։

                  Մարտի 7-ին և 8-ին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից 4-ը։ Armsport-ը ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է ստեղծվել առաջին խաղերից հետո և ի՞նչ կարելի է սպասել առաջիկա հանդիպումներում։

                  Խաղացանկը

                  Изображение

                  «Բենֆիկա» — «Բրյուգե», մարտի 7, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 2։0)։

                  «Չելսի» — «Բորուսիա Դ․», մարտի 7, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։

                  «Բավարիա» — ՊՍԺ, մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 1։0)։

                  «Տոտենհեմ» — «Միլան», մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։

                  Մյուս 4 զույգերն իրենց հանդիպումները կանցկացնեն հաջորդ շաբաթ։

                  Ինչպես տեսնում եք, 4-ից 3 խաղերում քամբեքի իրական հնարավորություն կա։ Առանձնանում է միայն «Բենֆիկա» — «Բրյուգե» հանդիպումը, որտեղ ֆավորիտը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթանակ է տարել և պատասխան հանդիպումն անցկացնելու է տանը։ Անակնկալներ միշտ կարելի է սպասել, բայց, կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ։ Այդ պատճառով էլ, այս հանդիպման վերաբերյալ մտքերը շատ չեն լինի։

                  Benfica vs Club Brugge Prediction - Champions League Odds, Free Picks & Betting Tips

                  «Բենֆիկան» վերոնշյալ խաղից հետո Պորտուգալիայի առաջնությունում 3 հանդիպում է անցկացրել, 3 հաղթանակ տարել, յուրաքանչյուր խաղում խփել նվազագույնը 2 գոլ։

                  «Բրյուգեն» նույնպես 3 հանդիպում է անցկացրել՝ 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն։ Այդ պարտությունը եղել է Բելգիայի առաջնության մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող «Օստենդեից»՝ 0։3 հաշվով։

                  Կարծում եմ՝ այս դիմակայությունում ամեն ինչ պարզ է։ «Բենֆիկան» բացահայտ ֆավորիտ է և պետք է անցնի հաջորդ փուլ։ Եթե «Բրյուգեն» հրաշք գործի, ապա, միևնույնն է, դա ֆուտբոլային տեսանկյունից բացատրելն անհնար կլինի։ «Բենֆիկան» կարգով ավելի ուժեղ է, ավելի լավ մարզավիճակում է և ունի 2 գոլի առավելություն։

                  Իսկ հիմա անդրադառնանք մնացած հանդիպումներին ավելի մանրամասն։

                  «Չելսի» — «Բորուսիա Դ․», մարտի 7, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։

                  Chelsea vs Dortmund: Where to watch, TV channel, kick-off time, live training | News | Official Site | Chelsea Football Club

                  Դա վերջապես տեղի ունեցավ․ «Չելսին» 6 անընդմեջ անհաջող խաղերից հետո կարողացավ հաղթել։ ԱՊԼ-ի նախորդ տուրում թիմը 1։0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ Դրանից առաջ լոնդոնյան ակումբը 3 անընդմեջ ոչ-ոքի էր խաղացել և 3 անընդմեջ պարտություն կրել։

                  Ակումբի ղեկավարությունն անդրդվելի էր այդ ընթացքում և աջակցում էր թիմի գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերին։ Դժվար է ասել, թե ինչպես կդասավորվի Փոթերի ապագան այս մրցաշրջանի մնացած հատվածում, գուցե առաջիկա խաղն էլ վճռորոշ լինի, բայց, անգլիացի մասնագետի թիմն այնքան էլ անհույս չէ, որքան թվում է։

                  Արդարության համար պետք է նշել, որ անհաջող արդյունք ունեցած գրեթե բոլոր խաղերում «Չելսին» անօգնական տեսք չի ունեցել։ Այո, այդպես պատահում է, երբ թիմը նոր մարզչով ու մի շարք նորեկներով սկզբնական շրջանում չի կարողանում արդյունք ապահովել։ Եթե նայենք վերոնշյալ 6 անհաջող խաղերի վիճակագրությանը, ապա գրեթե բոլոր խաղերում «Չելսիի» xG-ն մոտ է եղել 1-ին, երբեմն նույնիսկ 2-ին, սակայն թիմն այդպես էլ գոլ չի խփել։ Դա նշանակում է, որ թիմն անհույս չէ։ «Չելսին» մեծ խնդիրներ ունի գոլային պահեր իրացնելու հետ կապված, սակայն բախտն էլ կարծես երես թեքած լինի թիմից։

                  «Չելսիում» երիտասարդ կոլեկտիվ է հավաքվել։ Անկասկած թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ մարզչին ժամանակ է հարկավոր։

                  Դորտմունդի «Բորուսիան» պարզապես ճախրում է ընթացիկ մրցաշրջանում և այս խաղին մոտենում է Բունդեսլիգայի, կարելի է ասել, առաջատարի կարգավիճակով։ Թիմը «Բավարիայի» հետ նույնքան միավոր է հավաքել, սակայն մյունխենյան ակումբը խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն ունենալու պատճառով առաջին տեղում է։

                  Թիմի գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը շատ լավ աշխատանք է կատարում։ Դորտմունդյան ակումբը հաղթել է 2023 թվականին անցկացրած բոլոր խաղերում։ Դա ֆանտաստիկ արդյունք է, բայց հիմա գերմանական թիմը կադրային որոշակի խնդիրներ ունի։ Այս խաղը բաց կթողնեն Յուսուֆա Մուկոկոն, Կարիմ Ադեյեմին և Ջուլիան Ռայերսոն։ Մյուս կողմից, լավ մարզավիճակում են Մարկո Ռոյսը, Ջովանի Ռեյնան և Յուլիան Բրանդը։ Շարք է վերադարձել նաև Սեբաստիան Ալերը։

                  Քամբեքի հավանականություն, իհարկե, կա, սակայն գրեթե բոլոր առումներով առավելություն ունեն հյուրերը։ «Չելսիի» համար դժվար կլինի հավասարաչափ կենտրոնացած գործել պաշտպանությունում և հարձակման գծում։ Չեմ բացառում, որ այս խաղում կտեսնենք լրացուցիչ ժամանակ, գուցե նույնիսկ 11 մետրանոցներ։

                  «Բավարիա» — ՊՍԺ, մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 1։0)։

                  «Բավարիան» առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթել էր 1։0 հաշվով։ Մյունխենյան ակումբը հակասական մրցաշրջան է անցկացնում։ Նախ՝ թիմը երկար ժամանակ չէր կարողանում բարձրանալ Բունդեսլիգայի առաջին տեղ։ Հետո հավաքվեց և աշնանային հատվածն ավարտեց առաջին տեղում, բայց հիմա «Բավարիան» Դորտմունդի «Բորուսիայի» հետ հավաքել է 49 միավոր և կիսում է առաջին տեղը։

                  Նմանատիպ իրավիճակ էր նաև ՊՍԺ-ի մոտ։ Ֆրանսիական թիմը մեծ առավելությամբ առաջատար էր, սակայն աստիճանաբար սկսեց միավորներ կորցնել։ Բայց, ՊՍԺ-ն կարողացավ հավաքվել, հաղթել անմիջական մրցակիցներին և հիմա 8 միավորի առավելությամբ գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

                  Ի՞նչ կարելի է սպասել այս խաղից։ Չնայած առավելությանը, մեծ ճնշման տակ է լինելու հենց «Բավարիան»։ ՊՍԺ-ի նման թիմի հետ խաղում շատ ռիսկային կլինի, եթե «Բավարիան» փորձի պահել հաշիվը։ ՊՍԺ-ն էլ Մեսսիի և Մբապպեի՝ հարձակման գծում փայլուն խաղի շնորհիվ կարող է նույնիսկ հանդիպման վերջնամասում խփած գոլով փոխել իրավիճակը։

                  Անկասկած, մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հասկանում է այս ամենը, բայց երիտասարդ մասնագետը գուցե չկարողանա ճիշտ արձագանքել ստեղծված իրավիճակին։ Այդպիսի հետևություն կարելի է անել, քանի որ, Բունդեսլիգայում թիմը չունի այն առավելությունը, որը սովոր ենք տեսնել վերջին տարիներին։ «Բավարիայի» խաղն ավելի պրագմատիկ է դարձել։ Ռոբերտ Լևանդովսկու հեռանալուց հետո ինչ-որ բան փոխվել է, ինչ-որ բան՝ քանդվել։ Իրավիճակը կարող է փրկել միայն տիտղոսը, բայց, կարծում եմ` միայն Գերմանիայի չեմպիոն դառնալով դժվար թե Նագելսմանը կարողանա պահպանել իր աշխատանքը։

                  Վերջապես շարք է վերադարձել Սադիո Մանեն։ «Բավարիայից» այս խաղը բաց կթողնեն Մանուել Նոյերը, Լյուկա Էռնանդեսն ու Բենժամեն Պավարը։ ՊՍԺ-ի կազմում հանդիպմանը չեն մասնակցի Նեյմարը և Պրեսնել Կիմպեմբեն։

                  «Տոտենհեմ» — «Միլան», մարտի 8, սկիզբը՝ 23։55 (առաջին խաղը՝ 0։1)։

                  Watch: Kane believes fans will play key role for Spurs against 'really good' Milan

                  2 թիմերի համար էլ մեծ հաջողություն կլինի քառորդ եզրափակիչ դուրս գալը, քանի որ ընթացիկ մրցաշրջանում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Մրցաշրջանի առաջին հատվածում թիմերն իրենց առաջնություններում կարողանում էին մնալ լավագույն քառյակում, բայց հիմա թե՛ «Տոտենհեմը», թե՛ «Միլանը» կարող են զրկվել հաջորդ մրցաշրջանում ՉԼ-ում խաղալու հնարավորությունից։

                  Առաջին խաղում «Միլանը» հաղթել էր 1։0 հաշվով։ Դժվար է այս իրավիճակում գնահատել, թե կողմերից որ թիմն է ավելի ուժեղ կամ ավելի արժանի դուրս գալ հաջորդ փուլ։ Նախօրեին՝ «Տոտենհեմն» Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս էր մնացել՝ պարտվելով «Շեֆիլդին», իսկ ԱՊԼ-ում հյուրընկալվելիս զիջել էր «Վուլվերհեմփթոնին»։

                  «Միլանը» անհաջող խաղերից հետո 4 անընդմեջ հաղթանակ էր տարել և թվում էր, թե շտկել է իրավիճակը, բայց նախորդ տուրում անսպասելի և անտրամաբանական պարտություն կրեց «Ֆիորենտինայից»։ Դրա պատճառով թիմը 25-րդ տուրից հետո դուրս մնաց լավագույն քառյակից։

                  «Միլանը» լավ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար։ Ամենայն հավանականությամբ, թիմը կփակվի հենց առաջին րոպեներից և շեշտը կդնի հակագրոհների վրա, եթե լոնդոնցիները չկարողանան արագ գոլ խփել, ապա ճնշումը կմեծանա տանտերերի վրա։

                  «Միլանի» կազմում շարք են վերադարձել դարպասապահ Մայք Մենյանն ու հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։ Վերջինս, դուրս է մնացել միլանյան ակումբի՝ Չեմպիոնների լիգայի հայտացուցակից, բայց նրա ներկայությունը թիմում շատ կօգնի ֆուտբոլիստներին։ Հարցականի տակ է Բրահիմ Դիասի և Օլիվյե Ժիրուի մասնակցությունը։

                  «Տոտենհեմը» նույնպես կորուստներ ունի։ Խաղը բաց կթողնեն Ուգո Լյորիսը, Ռայան Սեսենյոնը, Էրիկ Դայերը, Ռոդրիգո Բենտանկուրն ու Իվ Բիսուման։

                  Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի մյուս 4 հանդիպումները կկայանան մարտի 14-ին և 15-ին։

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

                  13.05.25

                  Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

                  13.05.25

                  Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

                  13.05.25

                  Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

                  12.05.25

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ Հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը

                  00:55 / 13.05.25

                  Որոշվեց ՉԼ-ի ևս մեկ մասնակից․ Իրավիճակն Ա Սերիայում մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ

                  00:41 / 13.05.25

                  Պոկերների ֆլեշմոբը շարունակվում է․ Ալ Նասրը գերխոշոր հաշվով հաղթանակ տոնեց, Մանեն՝ 4 գոլի հեղինակ

                  00:08 / 13.05.25

                  Բարսելոնան ռեկորդային եկամուտ է գրանցել Էլ Կլասիկոյում՝ Օլիմպիական մարզադաշտ տեղափոխվելուց ի վեր

                  23:41 / 12.05.25

                  Ciao, Kevin․․․ Դե Բրույնեն մոտ է նոր ակումբ ունենալուն

                  23:08 / 12.05.25

                  Լիվերպուլը Տրենտին փոխարինողի տրանսֆերի շուրջ բակացությունների առաջադեմ փուլում է

                  22:44 / 12.05.25

                  Անչելոտին ցանկանում է Բրազիլիայի հավաքականում տեսնել մի շարք ֆուտբոլիստների

                  22:08 / 12.05.25

                  Ոսկե Խաղակոշիկ․ Թեժ մրցավազք՝ մրցաշրջանի վերջում

                  21:45 / 12.05.25

                  Ռեալի հայտարարությունը՝ երկու ֆուտբոլիստների վնասվածքների վերաբերյալ

                  21:07 / 12.05.25

                  Մենք չունենք ՊՍԺ-ի, Ման․Սիթիի կամ Բավարիայի բյուջեն․ Ինձագի

                  20:44 / 12.05.25

                  Հայտնի է՝ որքան կվաստակի Անչելոտին Բրազիլիայի հավաքականում

                  20:08 / 12.05.25

                  Ես չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել է երկու տարով նոր պայմանագիր․ Շչեսնի

                  19:45 / 12.05.25

                  Իտալական ակումբից արձագանքել են Թիկնիզյանի վերաբերյալ տեղեկությանը

                  19:07 / 12.05.25

                  Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Բելառուսի հասակակիցներին

                  18:43 / 12.05.25

                  Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

                  18:33 / 12.05.25

                  Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Ֆլիկի ապագայի վերաբերյալ

                  18:18 / 12.05.25

                  Հաստատվել են ՉԼ-ի, ԵԼ-ի և ԿԼ-ի եզրափակիչները սպասարկող մրցավարները

                  18:07 / 12.05.25

                  Լուսանկարը՝ ՖԱ Վան

                  🎥 Վանը հաղթեց Գանձասարին

                  17:52 / 12.05.25

                  ՈՒԵՖԱ-ում հավանական են համարել՝ խաղից դուրսի որոշման կանոնները կարող են փոխվել

                  17:31 / 12.05.25

                  Հայտնի է, թե որքան կվաստակի Վինիսիուսը Ռեալում նոր պայմանագրով

                  17:15 / 12.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.