Սերբիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունը։
Երկրորդ տուրում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Մանուել Պետրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էմին Օհանյանի, Արմեն Բարսեղյանի և Սարգիս Մանուկյանի պարտիաները ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը պարտվել է։
Եվ այսպես, 2 միավոր վաստակել են Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը: 1.5 միավոր ունեն Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարեղյանը և Վահե Դանիելյանը: