Սերբիայում երեկ մեկնարկել է շախմատի Եվրոպայի 2023 թվականի անհատական առաջնությունը, որին Հայաստանի 13 ներկայացուցիչ է մասնակցում։
Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղափուլում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը և Արմեն Բարսեղյանը:
Ալեքս Սահակյանը ոչ-ոքի է խաղացել գրոսմայստեր Վասիլի Իվանչուկի, իսկ Վահե Դանիելյանը՝ գրոսմայստեր Դմիտրի Կոլարսի հետ: Սամվել Տեր-Սահակյանի պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
Ռոբերտ Փիլիպոսյանը և Սարգիս Մանուկյանը պարտություն են կրել մեկնարկային տուրում։
Հիշեցնենք՝ մրցաշարի առաջին համարը Գաբրիել Սարգսյանն է, երկրորդը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Առաջնությանը 40 երկրի 499 շախմատիստ է մասնակցում: Այն կտևի մինչև մարտի 14-ը: