Ֆուտզալի ազգային հավաքականի նորեկները` Արսենի Պետրոսյանը և Գևորգ Մնացականյանը ստացան ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 3-ին Երևանում կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։