Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Դավիթ Արշակյանը միացել է ԲԿՄԱ-ին։ Նա թիմում հանդես կգա 20 համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք՝ 2022 թվականի հոկտեմբերին Արշակյանը պայմանագիր կնքեց Չարենցավանի «Վանի» հետ, որի կազմում սակայն միայն մեկ հանդիպման մասնակցեց Հայաստանի գավաթի խաղարկությունում՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 8 րոպե։
29-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթաքում խաղացել է Լիտվայի «Տրակայում», ամերիկյան «Չիկագոյում», դանիական «Վեյլեում», խորվաթական «Գորիցայում», ռուսական «Ֆակելում», Երևանի «Արարատում»:
Դավիթ Արշակյանը Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականներում անցկացրել է մեկական հանդիպում: